Բաժիններ
Կարևոր հղումներ

logo hhkgn      logo aspu      anqa

logo enqa          logo armenic

 logo eurashe    eqar_logo

 bologna_logo     logo tempus 

logo unesco      logo_eua      logo esu

 logo inqaahe Classroom

ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:

Նախատեսված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը`

Կնպաստի ուսանողների, շրջանավարտների և բարձրագույն կրթական անձնակազմի շարժունությանը,

Կնախապատրաստի ուսանողներին իրենց հետագա կարիերայի  և կյանքի համար` որպես ժողովրդավարական հասարակությունների ակտիվ քաղաքացիներ, և կաջակցի նրանց անհատական զարգացմանը,

Կառաջարկի որակյալ բարձրագույն կրթություն` հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ակադեմիական ազատության վրա:

Բարեփոխումների հիմնական առաջնահերթություններն են`

Հեշտ ընթեռնելի և համադրելի աստիճանները` կազմավորված եռաստիճան համակարգում (օր.` բակալավր-մագիստրատուրա-ասպիրանտուրա) և որակավորման ազգային շրջանակները, որոնք համատեղելի են Եվրոպական բարձրագույն կրթության որակավորման ազգային շրջանակների հետ,

Որակի ապահովում` համապատասխան Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին,

Օտարերկրյա աստիճանների և այլ բարձրագույն կրթական որակավորումների ճանաչում` համաձայն Եվրոպայի խորհրդի/ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ճանաչման կոնվենցիայի:

Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 47 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները: Բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ

ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ /Տեղեկանք/

 

Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է Բերգենում` 2005 թվականին: Այդ պահից սկսած. Հայաստանի Կառավարության (ՀԿ), ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և բարձրագույն կրթության հաստատությունների (ԲԿՀ-ներ) հիմնական բևեռները հանդիսացել են երկփուլ համակարգի, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի և դիպլոմի հավելվածի համակարգի ներմուծումը, դոկտորական ծրագրերի ամրապնդումը` իբրև կամուրջ բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտների միջև և փոխճանաչման և որակի ապահովման ազգային մարմնի հիմնադրումը:

 

1. Համընթեռնելի և համեմատելի աստիճանների համակարգի որդեգրումը

 

2. Երկփուլ համակարգը

 

3. Կրեդիտների համակարգի ստեղծումը

 

4. Նպաստել շարժունությանը

 

5. Աջակցության եվրոպական համագործակցությունը որակի գնահատման ասպարեզում

 

6. Նպաստել եվրոպական չափայնության ներմուծմանը բարձրագույն կրթության ասպարեզում

 

7. Շարունակական կրթության հնարավորությունը ամբողջ կյանքի ընթացքում

 

8. Բոլոնյան գործընթացին ուսանողների և բարձրագույն կրթության հաստատությունների մասնակցությունը

 

9. Դոկտորանտուրան որպես բոլոնյան գործընթացի երրորդ փուլ 


 Կարդալ ավելին

 

Հարցում
Գնահատեք ՀՊՄՀ-ի կրթական ծառայությունների որակը




Հայտարարություններ

ՀՊՄՀ-ի ֆակուլտետի, ամբիոնի. պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման կարգ
Ավելին
Վերապատրաստումներ
Ավելին
Մանկավարժական համալսարանը հավատարմագրվեց
Ավելին
Հրապարակումներ

Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցություն
Ավելին