Բաժիններ
Կարևոր հղումներ

logo hhkgn      logo aspu      anqa

logo enqa          logo armenic

 logo eurashe    eqar_logo

 bologna_logo     logo tempus 

logo unesco      logo_eua      logo esu

 logo inqaahe Classroom

ՀՊՄՀ առաքելություն և տեսլական

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՊՄՀ-ն  կրթական, գիտահետազոտական և մշակութային  բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը նպատակաուղղված է  կրթության, սոցիալական, հումանիտար, բնաական գիտություն­նե­րի  և արվեստի ոլորտներում ազգային և միջազգային փորձին համապատասխան բարձ­րորակ  մասնագետների պատրաստմանը, բարձրագույն և հետբուհական կրթա­կան ծրագրերի միջոցով  գիտելիքի ստեղծմանը և հմտությունների ձևավորմանը, պահպանմանըև հանրային ոլորտում մանկավարժական արժեքների տարածմանը:

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

ՀՊՄՀն ձգտում է դառնալ հաստատություն, որը

 

−առաջարկում է կրթական նորագույն տեխնոլոգիաների, դասավանդման, ուսումնառության նորագույն մեթոդների, հետազոտության և նորարարության վրա հենված համակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ապահովող մրցունակ կրթական ծրագրեր՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքներին համահունչ,   նոր սերնդի կրթության խնդիրներին ներկայացվող առանձնահատուկ կրթական մոտեցումներով,

−ունի անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ` նախակրթարան, հիմնական և ավագ դպրոցներ,ժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ` բարձրորակ հիմնավոր կրթություն և հետազոտություններ իրականացնելու համար,

−ունի գործուն և արդյունավետ կառավարում ու վարչարարություն, որն ապահովում է կրթության որակի անընդհատ, շարունակական բարելավում և միջազգայնացում,

-ապահովում է մանկավարժական մասնագիտական բարձրորակ կրթություն և ունի անհրաժեշտ ներուժ հասարակության մանկավարժական գրագիտությունը և ընտանեկան դաստիարակության հիմնախնդիրները բարձրացնելու, տարածելու, քարոզելու համար,

−դաստիարակում է ազգային, բարոյական, հոգևոր և համամարդկային արժեքներ ունեցող ապագա մասնագետներ, հասանելի, մատչելի և նախընտրելի է հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների համար,

 −առաջատարն է ՀՀ-ում կրթական համակարգի նորագույն մտքի, կրթական հետա­զոտության և նորարության հարցերում, մատուցվող կրթական ծառայություններում,

-երաշխավորում է կրթության ոլորտի բարձրակարգ մասնագետների առկայությունը ոչ միայն հանրապետության ներսում, այլ նաև սփյուռքի կրթօջախներում, մատուցում նրանց մաս­նագիտական պատրաստման և վերապատրաստման բարձր մակարդակի կրթական ծառայություններ:

Հարցում
Գնահատեք ՀՊՄՀ-ի կրթական ծառայությունների որակը




Հայտարարություններ

ՀՊՄՀ-ի ֆակուլտետի, ամբիոնի. պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման կարգ
Ավելին
Վերապատրաստումներ
Ավելին
Մանկավարժական համալսարանը հավատարմագրվեց
Ավելին
Հրապարակումներ

Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցություն
Ավելին