Բաժիններ
Կարևոր հղումներ

logo hhkgn      logo aspu      anqa

logo enqa          logo armenic

 logo eurashe    eqar_logo

 bologna_logo     logo tempus 

logo unesco      logo_eua      logo esu

 logo inqaahe Classroom

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

  Որակի ապահովման ազգային կենտրոնի ՈԱԱԿ-ի գնահատման չափանիշներն ու շեմային պահանջները նախատեսված են ուաումնական հաստատությունների կողմից հաստատության գործունեության և մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման ընթացքի ինքնավերլուծություն կատարելու և բարելավման կարիք ունեցող ոլորտները բացահայտելու համար։ ՈԱԱԿ-ի կենտրոնի մշակած մասնագիտական կրթության որակի շրջանակը միջոց է, որը թույլ է տալիս ուսումնառության միջավայրի պարբերաբար վերլուծություններ կատարել՝ կրթական գործընթացների որակի տեսանկյունից դիտարկելով ներկա վիճակը և բարելավմանն ուղղված գործողությունները, խոչընդոտները, ինչպես նաև հետագա զարգացմանը միտված նախաձեռնությունները և մտադրությունները։ Այն մշակված է ինչպես հաստատության գործունեության յուրաքանչյուր տիրույթն ամբողջապես գնահատելու, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրը մանրազնին ուսումնասիրելու համար։ Որակի շրջանակը նաև որակի արտաքին ապահովման գործընթացների հիմքն է: Նկատի ունենալով, որ կրթական ծառայությունների ողջ շարքն ընդգրկում է բազմաթիվ բաղադրիչներ, ՈԱԱԿ-ը առանձնացրել է որակը գնահատելու և ճանաչելու յոթ տիրույթ։ Դրանք են.

  • Ինստիտուցիոնալ կարողություն։ Ինստիտուցիոնալ կարողությունը նկարագրում է ուսանողներին կայուն ու բարձրորակ ծառայություններ մատուցելու բաղադրիչները:
  • Կրթական ծրագրեր։ Կրթական ծրագրերի ճկունությունը, համապատասխանությունն արդի շուկայական պահանջներին բարենպաստ նախապայմաններ է ստեղծում հարափոփոխ միջավայրում գործելու ունակ մասնագետներ պատրաստելու համար: Դրանով իսկ կրթական ծրագրերի նախագծման, մշտադիտարկման, հաստատման և գնահատման գործում ձեռնարկված հստակ քայլերը կարևոր նշանակություն ունեն կրթական որակյալ պայմաններ ձևավորելու համար:
  • Գիտելիքի կառավարում: Գիտելիքի կառավարումն ուղղված է գիտելիք ձևավորելու գործընթացի արդյունավետությանն ու հուսալիությանը, ինչպես նաև զարգացմանը և կիրառելիության ապահովմանը: Այն ընդգրկում է նաև հաստատության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները և ուսումնական ծրագրի հետ դրանց կապակցումը:
  • Ուսանողակենտրոն մոտեցում: Կրթության զանգվածային բնույթը ենթադրում է, որ շրջանավարտները պետք է կարողանան գործունեություն ծավալել հարափոփոխ միջավայրում և ունենան փոխանցելի հմտություններ: Այսպիսի ուղղվածության արդյունքներն առավել արդյունավետ են լինում, երբ ուսանողներն ու դասախոսներն աշխատում են ներդաշնակորեն` համագործակցային մթնոլորտում, ուսանողներն ուսումնառության ընթացքում օժտված են լինում ավելի մեծ ինքնուրույնությամբ ու ճկունությամբ: Արդյունքում ուսանողների մոտ ձևավորվում են գիտելիք ձեռք բերելու հմտություններ, ինչն էլ օգնում է նրանց սովորելու ողջ կյանքի ընթացքում: Այդօրինակ մոտեցման պարագայում փոխվում է նաև դասախոսի դերակատարությունը. Նրա գլխավոր նպատակն է դառնում ուսանողների կրթական գործողություններն ուղղորդելու, գիտելիքի յուրացման և կոմպետենցիաների ձեռքբերման գործընթացը կառավարելու գործառույթի իրականացումը։
  • Տեղեկատվության կառավարում: Տեղեկատվության ճիշտ կառավարումը վերաբերում է տարբեր մակարդակներում (ներբուհական, ազգային և միջազգային) կատարվող փոփոխությունների վերաբերյալ հիմնավորված և նորացվող տեղեկությունների հավաքագրմանը, վերլուծությանն ու տարածմանը: Հարկ է նշել, որ գործընթացի արդյունավետության համար կարևոր նշանակություն ունի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը:
  • Ֆինանսավորում: Ֆինանսավորման մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն որակյալ կրթության ապահովման գործում՝ անհատների ու հասարակության համար մատչելի կրթություն ապահովելու համար համապատասխան ռեսուրսներ ձևավորելով, ինչպես նաև հեռանկարներ ստեղծելով ինստիտուցիոնալ զարգացման համար:
  • Որակի մշակույթ: Որակը էապես կախված է կրթական հաստատություններում ձևավորված մշակույթից, որը ենթադրում է վերլուծական գործունեություն, թափանցիկություն և շարունակական բարելավում: Ուստի Որակի կենտրոնը կարևորում է որակի ներքին ա- պահովման կայուն մեխանիզմներ ապահովող որակի մշակույթի դերը, ինչպես նաև ուսումնառության որակը: Այս յոթ տիրույթներից յուրաքանչյուրի համար Որակի կենտրոնը սահմանել է որոշակի չափանիշներ և չափորոշիչներ։ Սահմանված չափանիշները կրթական հաստատությունների կողմից պետք է ընկալվեն որպես որակի ապահովման համար անհրաժեշտ ուղենիշներ։ Յոթ տիրույթներից յուրաքանչյուրի համար դրանք ձևակերպված են որպես բազմաձևության և նորարարության որոշակի ազատություն ապահովող տարածական սահմանումներ՝ ելնելով տարբեր հաստատությունների բնույթի, որդեգրած կրթական հայեցակարգերի և նպատակների միջև առկա էական տարբերություններից։ Այդ ամենով հանդերձ, չափանիշները սահմանված են բավարար հստակությամբ՝ հավաստիանալու համար, որ ընդունելի որակի կարևոր ասպեկտները առկա են ձևակերպումներում։ Հավատարմագրված կարգավիճակ ձեռք բերելու համար հաստատությունները պետք է գնահատվեն սահմանված բոլոր չափանիշներով։ Չափանիշները հատուկ առանձնացված ձևակերպումներ են, որոնք վերստուգելի տերմիններով սահմանում են հաստատության գործունեության կամ իրականացվող կրթական ծրագրերի բնութագրերը։ Չափորոշիչները ձևակերպումներ են, որոնք սահմանում են յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու չափը անաչառ գնահատելու համար անհրաժեշտ պայմանները։ Որակի կենտրոնի սահմանած չափանիշները, չափորոշիչներն ու կատարողականի ցուցիչները պարբերաբար վերանայվում են՝ երաշխավորելու համար, որ դրանք վավեր են, արդիական և համապատասխանում են միջազգային հավատարմագրման և որակի ապահովման ոլորտում առկա վերջին միտումներին և զարգացումներին:  Կարդալ ավելին
Հարցում
Գնահատեք ՀՊՄՀ-ի կրթական ծառայությունների որակը




Հայտարարություններ

ՀՊՄՀ-ի ֆակուլտետի, ամբիոնի. պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման կարգ
Ավելին
Վերապատրաստումներ
Ավելին
Մանկավարժական համալսարանը հավատարմագրվեց
Ավելին
Հրապարակումներ

Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցություն
Ավելին